ՀՀԿ-ի հետ էլ խոսել չի լինի, չնայած վերջին շրջանում շատախոս էլ չեն: Ճիշտ է, նախկին գրասենյակը մի քիչ նեղ էր նրանց համար, բայց դե, էս մեկն էլ մի քանի «ռազմեր» մեծ է աչքներիս: ՈՒ շատ ճոխ:
«Այս տարի մայրաքաղաքում չջեռուցվող դպրոցներ չեն լինի»,- կառավարության նիստում վստահեցրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը և առաջարկեց տնտեսված 19 մլն դրամ գումարն ուղղել «Սեբաստիա» կրթական համալիրի ու ևս մեկ դպրոցի ջեռուցման համակարգի հիմնանորոգմանը։
Բրազիլական ֆուտբոլի համադաշնության ղեկավարությունն այսօր Բրազիլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնին է նշանակել Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիին:
Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցություններ վարել երկրի իշխանության հետ՝ քաղաքական ռեժիմը փոխելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ազգային համակարգող խորհրդի գլխավոր համակարգողի տեղակալ Արեֆ Դալիլյան՝ Մոսկվա կատարելիք այցի ճանապարհին։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...